ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն. nairimed.com
![Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն. nairimed.com Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն. nairimed.com](up/article/big/file_50610_7491260.jpg)
Առաջին անգամ Հայաստանում՝ Նաիրի ԲԿ-ի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1 կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն - կերակրափողի լրիվ հեռացում և նրա անմիջապես փոխարինում լապարոսկոպիկ եղանակով ստեղծված ստամոքսի ցողունով։ Վիրահատության բացառիկությունը կայանում է նվազագույն ինվազիվ վիրաբուժական տեխնիկայի – լապարասկոպիկ և թորակոսկոպիկ մեթոդների կիրառման մեջ։
Մինչ օրս Հայաստանում նման միջամտություն չի իրականացվել։ Այդպիսի վիրահատությունները սովորաբար կատարվել են բաց եղանակով։
Պացիենտը դիմել է Նաիրի ԲԿ կրծքավանդակի ցավի, կլանման դծվարության, հաց ուտելու անկարողության, ընդհանուր թուլությունը և քաշի կորուստի բողոքներով։
Մանրակրկիտ հետազոտություններից հետո հիվանդին ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդի ուռուցք:
Մայիսի 12-ին, 2017 թ., Վիրաբուժական թիմի կողմից, որը ղեկավարում էր Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ, պրոֆ. Ադամյան Անդրանիկը (վիրաբույժներ Մելիքսեթյանը Ֆ․Գ․, Ադամյան Տ․Ա․) ընդհանուր անզգայացման տակ, որը ղեկավարել է Անզգայացման և վերակենդանացման կլինիկայի ղեկավար Գնունի Ա․Ս․ կատարվել է կերակրափողի լրիվ հեռացում և նրա անմիջապես փոխարինում լապարոսկոպիկ եղանակով Mac Keown-ի մեթոդով ստեղծված ստամոքսի ցողունով։
Հիվանդը վեցերորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից լավ վիճակում: Ներկայումս նա ապրում է ակտիվ կյանքով և լիարժեք սնվում։
Աշխարհում նմանատիպ տորակոլապարասկոպիկ միջամտությունները կատարվում են խոշոր մասնագիտացված կենտրոններում և այժմ հասանելի են նաև Հայաստանում: Այս բարդ վիրահատության բարեհաջող կատարումը հնարավոր դարձավ Նաիրի ԲԿ-ի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի և արդի բժշկական սարքավորումներով զինման շնորհիվ։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները բարեհաջող վիրահատել են ծանր արատ ունեցող երեխային ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները բարեհաջող վիրահատել են ծանր արատ ունեցող երեխային](up/article/small/file_59223_8362837.jpg)
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք. գոտկային ցավեր՝ կապված լեղապարկում քարերի առկայության հետ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք. գոտկային ցավեր՝ կապված լեղապարկում քարերի առկայության հետ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55909_708212.jpg)
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք. տոքսիկ հեպատիտի բուժման հիանալի արդյունք. armeniamedicalcenter.am](up/article/small/file_53084_1205520.jpg)
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYv0ffSM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384